ԿՈՎԻԴ-19 համաճարակի պայմաններում սրտի կաթետերիզացիոն լաբորատորիաների աշխատանքի կազմակերպումը - Սրտաբանության իսպանական համայնքի Ինտերվենցիոն սրտաբանության և սրտի ռիթմի ասոցիացիաների հանձնարարականներ (Consensus document of the Interventional Cardiology and Heart Rhythm Associations of the Spanish Society of Cardiology on the management of invasive cardiac procedure rooms during the COVID-19 coronavirus outbreak)

20 մարտի 2020թ.

Ընդհանուր խորհուրդներ.

  • Խորհուրդ է տրվում հետաձգել բոլոր պլանային միջամտությունները, ինչպես օրինակ կայուն ՍԻՀ-ով հիվանդների անգիոպլաստիկա, բաց օվալ անցքի փակում, պլանային ԷՖՀ /աբլյացիա և այլն:

  • Խորհուրդ է տրվում կաթետերիզացիոն լաբորատորիայի (այսուհետ կաթ.լաբ.) աշխատակիցներին բաժանել խմբերի: Դա թույլ կտա հնարավոր կարանտինի դեպքում մեկուսացնել միայն որոշակի խմբին, ոչ թե ամբողջ անձնակազմին և այսպիսով չպարալիզել կաթ.լաբ.-ի աշխատանքը:

  • Խորհուրդ է տրվում հնարավորինս արագ դուրս գրել հիվանդներին՝ խնայելով ազատ մահճակալ և մինիմումի հասցնելով հիվանդների կոնտակտները:

  • Խորհուրդ է տրվում հաստատված կամ կասկածելի COVID-19 ինֆեկցված հիվանդների միջամտությունն իրականացնել աշխատանքային օրվա ավարտին

Աշխատանքի կազմակերպումը սուր, անհետաձգելի դեպքերում.

  • ST սեգմենտի էլևացիայով սուր ինֆարկտ՝ այսուհետ STEMI. hաստատված կամ կասկածելի COVID19  վարակված և STEMI-ով կայուն հիվանդների դեպքում քննարկել ֆիբրինոլիզի նպատակահարմարությունը: Եթե այնուամենայնիվ որոշվում է կատարել առաջնային անգիոպլաստիկա անհրաժեշտ է խստորեն հետևել ստորև թվարկված կանոններին (տես էջ 2-4): 

  • Առանց ST սեգմենտի էլևացիայի սուր ինֆարկտ` այսուհետ non STEMI. COVID 19 կասկածով և non STEMI-ով հիվանդների դեպքում խորհուրդ է տրվում հետաձգել անգիոպլաստիկան մինչ ինֆեկցիայի հաստատումը կամ ժխտումը: Կարևոր է նկատի ունենալ, որ COVID 19-ով հիվանդերի 7 %-ի մոտ լինում է սրտամկանի վնասում միոկարդիտի կամ 2-րդ տիպի սրտամկանի ինֆարկտի հետևանքով: Անհրաժեշտ է վերոնշյալ 2 դեպքերը, որոնք վարվում են կոնսերվատիվ տարբերել ,,առաջնային,, կորոնար համախտանիշից, որի դեպքում ցուցված է ինվազիվ միջամտություն:

Աշխատանքի կազմակերպումը կաթետերիզացիոն լաբորատորայում պանդեմիայի պայմաններում: Մոտեցումը հաստատված կամ կասկածելի COVID-19 վարակ չունեցող հիվանդների դեպքում.

  • Միջամտությունից առաջ և հետո հնարավորինս նվազեցնել սպասելաժամանակը:

  • Բոլոր հիվանդներին մանրամասն հարցաքննել տենդ, շնչառական գանգատներ կամ COVID 19-ով հիվանդների հետ կոնտակտ ունենալու վերաբերյալ: Կարևոր է բոլոր հիվանդներին կատարել ջերմաչափում:

  • Բոլոր հիվանդներին անհրաժեշտ է տրամադրել վիրաբուժական դիմակ:

  • Միջամտող անձնակազմը պետք է կրի ստերիլ անջրաթափանց խալաթ, ստերիլ ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, մազերը ծածկող գլխարկ և վիրաբուժական դիմակ:

  • Սրտաբանը և շրջիկ քույրերը պետք է կրեն ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, մազերը ծածկող գլխարկ և վիրաբուժական դիմակ: 

Խորհուրդ է տրվում այն հիվանդներին, որոնք ունեն շնչառական գանգատներ, COVID-ով հիվանդի հետ կոնտակտ, կարող են ունենալ տրանէզոֆագեալ էխոսրտագրության, ինտուբացիայի կամ շնչուղիների այլ միջամտության կարիք, ինչպես նաև բոլոր անկայուն հիվանդներին դիտարկել որպես բարձր ռիսկի հիվանդներ և վարել ինչպես հաստատված կամ կասկածելի COVID 19-ով հիվանդների: 

Մոտեցումը հաստատված կամ կասկածելի COVID 19-ով հիվանդների դեպքում.

  • Կաթ. լաբ.-ի ներսում թույլատրել մինիմալ քանակությամբ անձնակազմ

  • Մշտապես փակ պահել դռները

  • Դեղորայք և անհրաժեշտ գործիքները նախապատրաստել մինչ պացիենտի մուտքը կաթ.լաբ.՝ փորձելով հնարավորինս կանխագուշակել անհրաժեշտ մատերիալների ծավալը:  

  • Պացիենտը պետք է կրի հասարակ վիրաբուժական պատնեշային դիմակ:

  • Միջամտող անձնակազմը պետք է կրի ստերիլ անջրաթափանց ճարմանդով խալաթ, 2 զույգ ձեռնոց՝ արտաքինը ստերիլ, պաշտպանիչ ակնոց, դեմքի վահան, մազերը ծածկող գլխարկ և բարձր ֆիլտրացիոն արդյունավետությամբ FFP2 կամ N95 անհատական պաշտպանիչ դիմակ: Ռիթմավար սարքերի, ԿՎԴ-ների, տրանսկաթետր պրոթեզների տեղադրման ժամանակ անհրաժեշտ է անհատական պաշտպանիչ դիմակի վրայից կրել վիրաբուժական դիմակ:

  • Սրտաբանները և շրջիկ քույրերը պետք է կրեն անջրաթափանց  խալաթ, ձեռնոց, պաշտպանիչ ակնոց, մազերը ծածկող գլխարկ և բարձր ֆիլտրացիոն արդյունավետությամբ FFP2 կամ N95 անհատական պաշտպանիչ դիմակ:  

Ինչպես ճիշտ հագնել անհատական պաշտպանության միջոցները.

 

Կաթ. լաբ.-ից դուրս՝ 

  • Հանել զարդերը

  • Կապել մազերը

  • Հագնել կապարե գոգնոցը

  • Լվանալ ձեռքերը

  • Դնել անհատական պաշտպանության դիմակը

  • Դնել պաշտպանիչ ակնոցը

  • Դնել մազերը ծածկող գլխարկը

  • Կրկնել ձեռքերի լվացումը ալկոհոլային հիմքով դեզինֆեկցող նյութով

  • Հագնել 1 զույգ ձեռնոցը

  • Հագնել անջրաթափանց խալաթը

Կաթ.լաբ.-ի ներսում հագնել 2-րդ շերտ ստերիլ ձեռնոցները: 

Ինչպես ճիշտ հանել և դեն նետել անհատական պաշտպանության միջոցները.

 

Կաթ.լաբ.-ի ներսում  հանել խալաթը արտաքին զույգ ձեռնոցների հետ միասին և նետել 3-րդ խմբի տարայի մեջ(չի կարելի իրերը հրել աղբամանի մեջ խուսափելու համար աէրոզոլների առաջացումից): 

Կաթ. լաբ.-ից դուրս՝  

  • Հանել գլխարկը

  • Հանել 2-րդ զույգ ձեռնոցները

  • Լվանալ ձեռքերը

  • Աչքերը փակ վիճակում հանել ակնոցները

  • Հանել դիմակը՝ բարձրացնելով կողմնային էլաստիկ ժապավեններից և չդիպչելով դիմակի առաջամասին:

  • Լվանալ ձեռքերը

  • 1 զույգ ձեռնոց կրելու դեպքում սկզբում հանել ձեռնոցը ապա խալաթը՝ դիպչելով խալաթի միայն ներսի մակերեսին և խուսափելով վերջինիս արտաքին մակերեսի և մաշկի կոնտակտից:

Կարևոր. Կոնտամինացված խալաթը և ձեռնոցները երբեք չպետք է դուրս գան կաթ.լաբ.-ից: Անձնակազմը երբեք չպետք է գտնվի կաթ.լաբ.-ում առանց անհատական պաշտպանության դիմակի: 

Հատուկ իրավիճակ. Ծայրահեղ ծանր հիվանդներ

 

Այն հիվանդները որոնք ունեն թթվածնի կարիք վիրաբուժական դիմակը պետք է կրեն թթվածնային դիմակի կամ քթային կանյուլայի վրայից: Ինտուբացիան, արտածծումը և ակտիվ սիրտ-թոքային վերակենդանացումը բերում է հիվանդի արտազատուկների աէրոզոլիզացիայիև վարակի տարածման տեսակետից համարվում է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ: Նախապես ինտուբված հիվանդները այդ առումով նվազ ռիսկ են ներկայացնում, քանի որ միացված են օդի շրջանառության փակ համակարգի: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իջեցնել ինտուբացիայի ցուցման շեմը խուսափելու համար կաթ.լաբ.-ում հնարավոր միջամտությունից: Պարկով շնչեցնելու դեպքում խորհուրդ է տրվում խողովակի և պարկի միջև օգտագործել HEPA ֆիլտր: Առկայության դեպքում նման իրավիճակում անձնակազմին խորհուրդ է տրվում կրել PARP սիստեմ: 

Պրոցեդուրայի ավարտից հետո.

  • Պացիենտը կաթ.լաբ-ից տեղափոխվելիս  պետք է կրի վիրաբուժական դիմակ:

  • Ամբողջ օգտագործված մատերիալը պետք է նետվի կենսաբժշկական աղբի համար նախատեսված 3-րդ տարայի մեջ: 

  • Պաշտպանիչ ակնոցները կարելի է դեզինֆեկցել մակերեսների մաքրման համար նախատեսված ախտահանիչ նյութերով՝ թողնելով նրանց չորանալ օդում:

  • Կաթ.լաբ-ը պետք է մաքրվի պրոցեդուրայի ավարտից 1 ժամ անց: Սա հնարավորություն կտա գոյացած աէրոզոլներին նստել:

  • Կաթ.լաբ.-ը պետք է մաքրվի` հետևելով կենտրոնի շփման և կաթիլային մեկուսացման հատուկ ընթացակարգերին:

  • Մաքրող անձնակազմը պետք է կրի անհատական պաշտպանության միջոցներ (PPE)

  • Կաթ.լաբ.-ը մաքրելուց հետո պետք է ուլտրամանուշակագույն դեզինֆեկտանտ ռոբոտի միջոցով մաքրել այն բոլոր տարածքները, որտեղ գտնվել է հիվանդը: 


i. Consensus document of the Interventional Cardiology and Heart Rhythm Associations of the Spanish Society of Cardiology on the management of invasive cardiac procedure rooms during the COVID-19 coronavirus outbreak  
ii. Catheterization Laboratory Considerations During the Coronavirus (COVID-19) Pandemic: From ACC’s Interventional Council and SCAI  

Ներբեռնել PDF ֆայլը՝

Անգլերենից թարգմանեց՝ 

NMMC logo.JPG
Գնահատե՛ք նյութի օգտակարությունըԳնահատե՛ք նյութի օգտակարությունը