ՆՄԲԿ էխոսրտագրության կատարման մոտեցումները ԿՈՎԻԴ - 19 դրական կամ կասկածելի արդյունքով պացիենտների մոտ` հիմնված Էխոսրտագրության Ամերիկյան Համայնքի հանձնարարականների վրա(American Society of Echocardiography Statement on Protection of Patients and Echocardiography Service Providers During the 2019 Novel Coronavirus Outbreak)

30 մարտի 2020թ․

  • Ու՞մ կատարել.

Տրանսէզոֆագիալ ԷԽՈ-ՍԳ,ստրես ԷԽՈ-ՍԳ և տրանսթորակալ ԷԽՈ-ՍԳ  պետք է  կատարել միայն այն դեպքերում, եթե իրենցից ակնկալվում է կլինիկական ախտորոշման օգուտ: ASE  և այլ կազմակերպությունները  հաստատել են վիզուալիզացնող մեթոդների օգտագործման կրիտերիաներ: SARS-COV 2 բռնկման ժամանակ ԷԽՈ-ՍԳ , սրտի ՄՌՏ կամ ԿՏ հետազոտություններից պետք է խուսափել, քանի որ իրենք չեն հանդիսանում առաջնահերթ մեթոդներ կլինիկական ախտորոշումը  հաստատելու համար:  Երկրորդը, կան դեպքեր, երբ ԷԽՈ-ՍԳ կատարելը կարող է  ցանկալի լինել  կամ տեղին, սակայն կատարված հետազոտությունը կարճ ժամանակահատվածում դժվար թե կլինիկական մեծ դեր ունենա և միևնույն ժամանակ հանդիսանան ինֆեկցիան տարածելու մեծ ռիսկի գործոն:  


Այս պարագայում  բոլոր հետազոտությունները  պետք է բաժանել 2 խմբի՝ 
1.   Առաջնահերթ են և չեն կարող հետաձգվել

2.   էլեկտիվ են և կարող են հետաձգվել: 

Այն հետազոտությունները , որոնց հետաձգումից չկա նշանակալի ռիսկ հիվանդի համար հիվանդացության և մահացության տեսակետից, ինչպես նաև կատարելու պարագայում սպասվելիք կլինիկական օգուտը մեծ չի, հնարավորինս պետք է խուսափել :  
 

Հաջորդը , պետք է գնահատել  ԷԽՈ-ՍԳ կլինիկական օգուտը սիմպտոմատիկ հիվանդների համար, ում մոտ SARS-COV2  ստատուսը անհայտ է : Կարգավիճակի պարզաբանումը կարևոր նշանակություն ունի ԷԽՈ-ՍԳ անվտանգ կերպով իրականացնելու համար, դրանով իսկ զերծ մնալով վարակի տարածումից բժշկական պերսոնալի շրջանում:  

 
Տրանսէզոֆագիալ ԷԽՈ-ՍԳ կատարումը հատկապես ռիսկային է, քանի որ հնարավոր է  SARS-COV2- ի   տարածում կաթիլային ճանապարհով  հազի կամ փսխման  հետևանքով , որոնք կարող են զարգանալ հետազոտության ընթացքում: Այդ պատճառով Տրանսէզոֆագիալ ԷԽՈ-ՍԳ առավել մեծ ուշադրության է արժանի և պետք գնահատել իրենից ակնկալվող օգուտը և հնարավոր վտանգները  անձնակազմի համար: Եթե հնարավոր է, ապա  փոխարինել ալտերնատիվ հետազոտություններով, օրինակ ՝ սրտի ԿՏ կամ ՄՌՏ հետազոտություններով, սրտի խոռոչներում թրոմբի գնահատման համար կարդիովերսիայից առաջ և այլն: Սակայն այս դեպքում էլ պետք է գնահատվի դրանց հետ կապված ռիսկերը/ պացիենտի տեղափոխումը ՄՌՏ կամ ԿՏ լաբորատորիաներ, այդ լաբորատորիաների դեզինֆեկցիայի հարցը, ինչպես նաև հիվանդի լրացուցիչ ճառագայթումը կամ հետազոտության  երկար տևողությունը ՄՌՏ-ի դեպքում/:  


Որոշ հիվանդանոցներում այժմ կան առանձնացված ՄՌՏ կամ ԿՏ կաբինետներ COVID-19 հիվանդների համար:  
 

Բացի դրանից, կախված բռնկման տեմպերից, կարող է զարգանալ ճգնաժամային իրավիճակ ՝պայմանավորված ինչպես սարքավորումնեերի անբավարաությամբ  , այնպես էլ ԷԽՈ-ՍԳ կատարող օպերատորի: 
 

  • Որտե՞ղ կատարել 

ԷԽՈ-ՍԳ սարքի շարժական լինելը մեծ առավելություն է հանդիսանում , քանի որ թույլ է տալիս հետազոտությունը կատարել ըստ անհրաժեշտության   ԻԹԲ-ում, վիրահատարանում, հիվանդասենյակում, թե առանձին ԷԽՈ-ՍԳ լաբորատորիայում, դրանով իսկ խուսափելով վարակի տարածումից: Ցանկալի է նաև առանձնացնել ԷԽՈ-ՍԳ սարքերը միայն COVID-19 դրական կամ կասկածելի անձանց համար:  


Ամբուլատոր պայմաննեորւմ բոլոր հիվանդները պետք է սկրինինգի ենթարկվեն վարակի հայտնաբերման համար տվյալ երկրի կամ բժշկական հաստատության պրոտոկոլներին համապատասխան:  
 

  • Ինչպե՞ս կատարել 

Ինչպես գիտենք ԷԽՈ-ՍԳ կատարվում է մեծ թվով օպերատորների կողմից, զանազան սարքերով և պրոտոկոլներով: Դրանցից տարածվածներն են ստանդարտ և խորացված ԷԽՈ-ՍԳ, ստրեսս ԷԽՈ-ՍԳ, տրանսէզոֆագիալ ԷԽՈ-ՍԳ , ինչպես նաև  արագ պրոտոկոլներ՝ հիվանդի ֆիզիկալ զննումը ուլտրաձայնի միջացով /UAPE/, ինտենսիվ թերապիայում կատարվող ԷԽՈ-ՍԳ /POCUS/, անհետաձգելի իրավիճակների ԷԽՈ-ՍԳ/ CCE/:  UAPE և  POCUS  պրոտոկոլները բավական գրավիչ են, քանի որ արագ են և կարող են կատարվել անմիջապես վարող բժիշկների կողմից, գնահատելու  սիրտ-անոթային հիվանդությունների առկայությունը, ինչպես նաև ՁՓ դիսֆունկցիայի վաղ գնահատումը COVID19 դրական հիվանդների մոտ:

Հետազոտությունները ցանկալի է կատարվեն փորձառու օպերատորների կողմից ՝ ձայնագրելով  և արխիվացնելով: Խորհուրդ է տրվում ԷԽՈ-ՍԳ հետազոտությունները դինամիկայում կրկնել: Անկախ հետազոտության պրոտոկոլից/ ստանդարտ ԷԽՈ-ՍԳ կամ POCUS / կատարման երկարատևությունը բարձրացնում է վարակման ռիսկը:  
 

Հետազոտությունները պետք է կատարվեն վարակի տարածման կանխարգելման  տեղային պրոտոկոլների համաձայն: Որոշ հիվանդանոցներում պահանջվող  ամբողջական պաշտպանիչ համազգեստի/ PPE/ տեսակների  կիրառումը կախված է հիվանդի վարակելիության ռիսկի աստիճանից՝

ցածր-չի կասկածվում,  
միջին-հաստատված չի  
բարձր- COVID-19 դրական է :  


Որոշ հիվանդանոցները կասկածելի և COVID-19 դրական  դեպքերի ռիսկերը նույնականացնում են:  
 

Ստանդարտ պահանջների մեջ պարտադիր մտնում են ձեռքերի լվացումը և դեզինֆեկցիան, ձեռնոցների, ռեսպիրատորների//PARP/ կամ դիմակների/ N95 կամ 99/, պաշտպանիչ ակնոցների, գլխարկների և ջրակայուն համազգեստի  կիրառումը : 
 

Իդեալական պայմաններում այն հիվանդներին, որոնք ընդգրկված են  միջին և բարձր վարակելիության խմբում , ԷԽՈ-ՍԳ կատարելիս անհրաժեշտ է հագնել ամբողջական պաշտպանիչ համազգեստը/ PPE/ , որը կազմված է հետևյալ մասերից՝ պաշտպանիչ բժշկական  սաղավարտ, ռեսպիրատորներ, ձեռնոցներ,ակնոցներ, գլխի պաշտպանիչ  և ջրակայուն ոտնամաններ :  
 

Համաձայն ԱՀԿ-ի կողմից հրապարակված վերջին տվյալների  ամբողջական պաշտպանիչ համազգեստների պահուստները ամբողջ աշխարհում ոչ բավարար են, մասնավորապես բժշկական դիմակները և ռեսպիրատորները , իսկ ակնոցների և սաղավարտների քանակները  շուտով ևս չեն բավարարի:  
 

Ինչ վերաբերվում է դիմակներին , ապա  կաթիլների տարածում չառաջացնող պրոցեդուրաների ժամանակ, ԱՀԿ և Անգլիայի Հանրային Առողջություն կազմակերպությունների կողմից խորհուրդ է տրվում կիրառել վիրաբուժական դիմակներ: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Եվրոպական կենտրոնի/ECDC/ համաձայն ռեսպիրատորների պակասորդի դեպքում օգտագործել վիրաբուժական կամ միջամտությունների համար նախատեսված դիմակներ:  Իսկ մյուս բաղադրիչները՝ ձեռնոցները, աչքերի պաշտպանիչները/ երբ կա ռիսկ վարակվելու  կամ կաթիլներով/ և  բժշկական սաղավարտը կամ վիրաբուժական համազգեստը apron անհրաժեշտ է հագնել: Այս տեսակի պաշտպանման միջոցներ օգտագործելիս, դրանց հետ կապված ռիսկերը և սահմանափակումնրը պետք է գնահատվեն յուրաքանչյուր դեպքի ժամանակ առանձին-առանձին:  
 

Վարակի տարածման կանխարգելման հարցում մեծ դեր ունի ԷԽՈ-ՍԳ նաև սարքավորումների պատշաճ ախտահանումը: Պետք է կիրառել միանգամյա օգտագործման պլաստիկ թաղանթներ տրանսդյուսերները ծածկելու համար: Յուրաքանչյուր COVID-19 կասկածելի կամ դրական հիվանդներին հետազոտելուց հետո  սարքավորումները ախտահանել կամ տվյալ սարքի արտադրողի կողմից նախատեսված պրոտոկոլներով ,  կամ տվյալ բուժ հաստատության կողմից ընդունված: 
 

Մենք հույս ունենք, որ այս համաձայնեցված մոտեցումը կօգնի մեր կոլեգաներին կազմակերպել իրենց համար անվտանգ ԷԽՈ-ՍԳ իրենց բաժանմունքներում: Այս փաստաթուղթը չի համարվում ուղեցույց և կարող է համապատասխանաբար ադապտացվել ձեր բաժանմունքների կողմից :

 

Աղբյուրը՝ https://www.asecho.org/ase-statement-covid-19/

 

Թարգմանեց և ադապտացրեց՝ 

NMMC logo.JPG
Գնահատե՛ք նյութի օգտակարությունըԳնահատե՛ք նյութի օգտակարությունը