Արտահիվանդանոցային պայմաններում հնարավոր ԿՈՎԻԴ-19 վարակով անձանց առաջին օգնության եւ սիրտ-թոքային վերակենդանացման վերաբերյալ Վերակենդանացման Բրիտանական Խորհրդի դիրքորոշումը

(Resuscitation Council UK Statement on COVID-19 in relation to CPR and resuscitation in first aid and community settings)

ՉԱՓԱՀԱՍԻ ՍՐՏԻ ԿԱՆԳ

Ներկայումս արտահիվանդանոցային պայմաններում սրտի կանգի պարագայում տուժածի՝ ԿՈՎԻԴ-19 ունենալու բարձր ռիսկը հաշվի առնելով՝ Վերակենդանացման Բրիտանական Խորհուրդն խորհուրդ է տալիս․

  • Ճանաչե՛ք սրտի կանգը՝ զննելիս կյանքի նշաների / նորմալ շնչառության բացակայությամբ։ Մ՛ի փորձեք Ձեր այտը տուժածի բերանին մոտեցնելով լսել կամ զգալ տուժածի շնչառությունը։

  • Անգամ եթե տատանվում եք թե իրապե՞ս սրտի կանգ է, սկսե՛ք կրծքավանդակի սեղմումները մինչև շտապօգնությունը կժամանի։ Եթե ԿՈՎԻԴ-19 եք կասկածում, շտապօգնություն կանչելիս հայտնե՛ք այդ մասին։

  • Եթե ինֆեկցիայի ռիսկ կա, ապա տուժողի բերանն ու քիթը ծածկե՛ք կտորով/թաշկինակով և կատարե՛ք կրծքավանդակի սեղմումներ մինչև դեֆիբրիլյատորը / շտապօգնությունը տեղ կհասնի։ Բերան-բերան արհեստական շնչառություն մ՛ի կատարեք։

  • Եթե ունեք անհատական պաշտպանական հանդերձանքի հնարավորություն (դիմակ, ձեռնոցներ, աչքերի պաշտպանություն) ապա հագե՛նք այն։

  • Կրծքավանդակի սեղմումներն ավարտելուց հետո խնամքով մաքրեք ձեռքերն օճառով ու ջրով կամ ալկոգելով։ Ձեր հետագա քայլերի մասին խորհու՛րդ հայցեք կորոնավիրուսային թեժ գծից կամ բժշկից։


 

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՏԻ ԿԱՆԳ

Մանկան սրտի կանգը հազվադեպ է սրտային խնդրով պայմանավորված և առաջնային շնչառական կանգը շատ ավելի հավանական է, ինչն արհեստական շնչառության կատարումն առանցքային է դարձնում։ Մանկան ոչ նորմալ շնչառության դեպքում ոչինչ չանելու պարագայում հաջորդում է համալիր սրտային կանգը։ Թեպետ բերան-բերան արհեստական շնչառությունը պարունակում է երեխայից օգնություն ցուցաբերողին կամ օգնություն ցուցաբերողից երեխային ԿՈՎԻԴ-19 վիրուսի փոխանցման փոքր ռիսկ, արհեստական շնչառություն չմատուցելը վստահաբար կհանգեցնի մանկան մահվան, ուստի․

  • Մանկան շնչառական կանգի / սրտի կանգի պարագայում (ի լրումն կրծքավանդակի սեղմումների)՝ խորհուրդ է տրվում կատարել բերան-բերան շնչառություն՝

Նյութը վերջին անգամ թարմացվել է 2020թ․ մարտի 22-ին

Աղբյուրը՝ https://www.resus.org.uk/_resources/assets/attachment/full/0/36136.pdf

Աղբյուրի թարմացվող էջը՝ https://www.resus.org.uk/media/statements/resuscitation-council-uk-statements-on-covid-19-coronavirus-cpr-and-resuscitation/covid-community/

photo for profile Sergey Barsamyan.jpg

Անգլերենից թարգմանեց՝

սրտաբան-առիթմոլոգ Սերգեյ Բարսամյանը

Mariam Gyurjyan.jpg

Ինֆոգրաֆիկան պատրաստեց՝

Կենսաբան

Մարիամ Գյուրջյան

Գնահատե՛ք նյութի օգտակարությունըԳնահատե՛ք նյութի օգտակարությունը