Հիվանդների, առողջապահության ոլորտի աշխատողների և առողջապահական համակարգերի համար ԿՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ սրտանոթային նկատառումները (Cardiovascular Considerations for Patients, Health Care Workers, and Health Systems During the Coronavirus Disease 2019 (COVID-19) Pandemic)

17 մարտ 2020թ

Սրտամկանի վնասումը, միոկարդիտը և սուր կորոնար համախտանիշը ԿՈՎԻԴ-19-ի ժամանակ

 
Սրտամկանի վնասումը, որը բնորոշվում է բարձր տրոպոնինի մակարդակով, կարող է առաջանալ սրտամկանի իշեմիայի կամ սրտամկանի ոչ իշեմիկ վնասման հետևանքով (միոկարդիտ): 

 

Սուր շնչառական ինֆեկցիայի և հիպօքսիայի պարագայում, հատկապես, երբ առկա է սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ (ARDS), սրտամկանի վնասման հավանականությունը մեծանում է: 

 

Բարձր տրոպոնինի մակարդակ նկարագրվել է COVID-19-ով բազմաթիվ պացիենտների մոտ: Մահացած և առողջացած պացիենտների մոտ տրոպոնինի մակարդակները եղել են տարբեր: Չորս հետազոտություն ընդգրկող մետաանալիզը ցույց է տվել, որ սրտային տրոպոնին I-ի ստանդարտացված միջին տարբերությունը 341 պացիենտների մոտ նշանակալի բարձր է եղել COVID-19-ի արտահայտված հիվանդության պարագայում համեմատած ոչ արտահայտվաց կլինիկա ունեցող պացիենտների հետ (25.6, 95% CI 6.8-44.5): Սրտամկանի սուր վնասման ժամանակ դիտվում են ԷՍԳ և Էխոսրտագրային փոփոխություններ (այս պացիենտներն ունեն ավելի ծանր հիվանդության ընթացք և պրոգնոզ): Չինաստանում հոսպիտալիզացված հիվանդների կոհորտ հետազոտությունները ցույց են տվել, որ սրտամկանի նման վնասում առաջանում է 7-17% հոսպիտալիզացված հիվանդների մոտ: Սրտամկանի սուր վնասումը ստատիստիկորեն նշանակալի տարբերոըթյամբ ավելի հաճախ դիտվել է ԻԹԲ ընդունված հիվանդների (22.2% vs 2%, p<0.001) և մահացած հիվանդների մոտ (59% vs 1%, p<0.0001):   

Աղբյուրը։ http://www.onlinejacc.org/content/early/2020/03/18/j.jacc.2020.03.031

 

Անգլերենից թարգմանեց՝ 

NMMC logo.JPG
Գնահատե՛ք նյութի օգտակարությունըԳնահատե՛ք նյութի օգտակարությունը