Ամերիկյան սրտաբանների կոլեգիայի կլինիկական ամփոփագիր - սիրտանոթային հիվանդների վարման վերաբերյալ ԿՈՎԻԴ-19 կլինիկական ուղեցույց(American College of Cardiology Clinical Bulletin - COVID-19 Clinical Guidance For the Cardiovascular Care Team)

13 փետրվար 2020թ

COVID-19 արագ զարգացող հանրային առողջական խնդիր է։
Տվյալ ուղեցույցը հիմնված է հասանելի, լավագույն հրատարակված ինֆորմացիայի և էքսպերտների գնահատականների վրա: 

COVID-19 ընթացիկ կլինիկական նկարագիր 

  • Մահաբերության ցուցանիշը դիագնոզված ընդհանուր վարակվածների մեջ կազմում է 2.3%, որն ավելի ցածր է քան բռնկման էպիկենտրոն համարվող Չինաստանի Հուբեյ նահանգի  նույնատիպ ցուցանիշը:

  • Պարսկաստանում մահաբերության ցուցանիշը 2.7% է, Հարավային Կորեայում՝ 0.5%: Տվյալները թարմացվելուն պես ցուցանիշը կարող է փոփոխվել:

  • 80% վարակակիրների մոտ առկա են նվազագույն ախտանիշներ և պացիենտները առողջանում են առանց ինտենսիվ բժշկական միջամտության:

  • Հիվանդացությունը և մահացությունը նշանակալիորեն բարձրանում են տարիքին զուգընթաց՝ հասնելով մինչև 8%-ի 70-79 տարեկան վարակակիրների մոտ և 14.8%-ի 80տարեկանից բարձր վարակակիրների մոտ:

  • Համաձայն Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների վարակակիրները, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ ունեն ավելի վատ պրոգնոզ:

  • Ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտների մահաբերության ցուցանիշը ավելի բարձր է ընդհանուր պոպուլյացիայի ցուցանիշից. 

    • Օնկոլոգիական հիվանդներ – 5.6%

    • Զարկերակային հիպերտենզիա – 6%

    • Քրոնիկ շնչառական հիվանդություն – 6.3%

    • Շաքարային դիաբետ – 7.3%

    • Սիրտանոթային հիվանդություններ – 10.5% ​

COVID-19 -ի սուր սրտային բարդությունները 

  • 138 հոսպիտալիզացված պացիենտներից 16.7%-ի մոտ զարգանում է առիթմիա և 7.2%-ի մոտ սրտի սուր վնասում: Որոշ հրատարակված զեկույցների համաձայն կարող է առաջանալ սուր առաջացած սրտային անբավարարություն, սրտամկանի ինֆարկտ, միոկարդիտ և սրտի կանգ

  • Սրտաբանները պետք է պատրաստված լինեն աջակցելու այլ մասնագետներին ծագող սրտային բարդությունների ժամանակ

  • Ռեանիմատոլոգները և սրտաբանները պիտի համաձայնեցված ուղեցույցներ և պրոտոկոլներ մշակեն արտամեմբրանային ցիրկուլյատոր օքսիգենացիայի (veno-venous (V-V) versus veno-arterial (V-A) ECMO) կիրառելու ցուցումները որոշելու հարցում

  • Սրտային անբավարարություն, առիթմիա, ԷՍԳ փոփոխություն կամ կարդիոմեգալիա ունեցող հիվանդները պիտի անցնեն էխոկարդիոգրաֆիկ հետազոտություն

COVID-19-ի վարակակիրների վարումը ուղեկցող սիրտանոթային հիվանդությունների դեպքում 

  • Խորհուրդ է տրվում ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքներում COVID19-ի ախտանիշներ ունեցող սիրտանոթային հիվանդներին արագ հայտնաբերելու և իզոլացնելու պլան մշակել

  • Սիրտանոթային հիվանդություններով տառապող պացիենտներին խորհուրդ է տրվում կատարել ընթացիկ պատվաստումները, այդ թվում պնևմոկոկկային պատվաստանյութով, քանի որ COVID-19-ի դեպքում մեծ է երկրորդային բակտերիալ ինֆեկցիայի ռիսկը, ինչպես նաև պետք է պատվաստվեն սեզոնային հարբուխի դեմ համաձայն ACC/AHA ուղեցույցերի

  • COVID-19-ի ակտիվ բռնկում ունեցող աշխարհագրական զոնաներում պատճառաբանված է փոխարինել սիրտանոթային հիվանդների պլանային այցելությունները հեռախոսային կամ տեսաձայնային խորհրդատվություններով՝ խուսափելու համար COVID-19-ի ներթափանցումից հիվանդանոց (անհետաձգելի տեսաձայնային պրոտոկոլների մշակումը պիտի սկսել շուտափույթ)

  • Պատճառաբանված է դասակարգել COVID-19 պացիենտներին համաձայն նրանց ուղեկցող հիվանդությունների (սիրտանոթային, շաքարային դիաբետ, շնչառական, երիկամային, օնկոլոգիական և այլ հիվանդություններ) բուժման պատշաճ առաջնահերթությունն ապահովելու համար

  • Առկա է մտահոգություն, որ սրտամկանի սուր վնասման դասական ախտանիշները և դրսևորումը կարող են լինել քողարկված COVID-19 -ի պարագայում բերելով թերդիագնոստիկայի

  • Սրտային անբավարարություն ունեցող հիվանդների մոտ վիրուսային ինֆեկցիայի առկայության պարագայում առատ հեղուկների նշանակումը պետք է լինի զգուշավոր և հույժ վերահսկվող

  • Բուժաշխատողների և պացիենտների շրջանակում ընդհանուր իմունիտետը պետք է պահել բարձր՝ ապահովելով առողջ սնունդը, բավարար քունը և սթրեսի վերահսկումը

Reviewed and Approved March 6, 2020   
ACC Science and Quality Committee  Thomas M. Maddox, MD, MSc, FACC (Chair) Eric C. Stecker, MD, MPH, FACC (Vice-Chair) Biykem Bozkurt, MD, PhD, FACC Nathalie DeMichelis, RN John U. Doherty, MD, FACC Andrew Freeman, MD, FACC Ty Gluckman, MD, FACC Dipti Itchhaporia, MD, FACC Andrew P. Miller, MD, FACC Andrea L. Price, MS, RCIS, AACC Lonny Reisman, MD, FACC Prem Soman, MD, PhD, FACC  Additional Expert Advisors  Mohammad Madjid, MD, MS, FACC Scott D. Solomon, MD, FACC Orly Vardeny, PharmD, MS   
References  
i The Epidemiological Characteristics of an Outbreak of 2019 Novel Coronavirus Disease (COVID-19). China CDC Weekly 2020. 2(8): 1   
ii Coronavirus COVID-19 Global Cases by Johns Hopkins CSSE (March 3, 2020), retrieved from    https://gisanddata.maps.arcgis.com/apps/opsdashboard/index.html?fbclid=IwAR29qG U1Zs2huweaWHXJA7sI_YnkdDNreGxKeH7qMHVVqXvuymQVBDrSBg#/bda7594 740fd40299423467b48e9ecf6    
iii Chen H, Zhou M, Dong X, et al. Epidemiological and Clinical Characteristics of 99 cases of 2019 novel coronavirus pneumonia in Wuhan, China: a descriptive study. Lancet 2020; published online January 29. https://www.thelancet.com/action/showPdf?pii=S0140-6736%2820%2930211-7   
iv Wang D, Hu B, Hu C, et al.Clinical Characteristics of 138 Hospitalized Patients with2019 Novel Coronavirus-Infected Pneumonia in Wuhan, China. JAMA. Published online February 07, 2020. doi:10.1001/jama.2020.1585 

  

Գնահատե՛ք նյութի օգտակարությունըԳնահատե՛ք նյութի օգտակարությունը
NMMC logo.JPG