Հիվանդանոցում ԿՈՎԻԴ-19-ով պացիենտների վերակենդանացման՝ Մեծ Բրիտանիայի Վերակենդանացման Խորհրդի ուղեցույցը
Ախտորոշե՛ք սրտի կանգը՝ ստուգե՛ք կյանքի նշանների եւ նորմալ շնչառության բացակայությունը։ Ստուգե՛ք քնային անոթազարկը եթե վարժ եք սրանում. Պացիենտի շնչառությունը ստուգելու համար Ձեր ականջն ու այտը պացիենտի բերանին մի՛ մոտեցրեք։ Եթե տատանվում եք էե գործ ունեք սրտի կանգի հետ, սկսե՛ք կրծավանդակի սեղմումները մինչեւ օգնության վրա հասնելը։ Երբ զանգահարում եք վերակենդանացման թիմին, հայտնե՛ք ԿՈՎԻԴ-19 ռիսկի մասին։