Մեր մասին

ՏԵՍԼԱԿԱՆ

Մեր հիմնական նպատակը Հայաստանում սիրտ-անոթային առողջության առաջատար շարժում դառնալն է՝ հանրությանը կրթելու և խրախուսելու միջոցով, պացիենտներին և բուժաշխատողներին օգնելով սիրտ-անոթային հիվանդությունների ոլորտն ավելի լավ պատկերացնել:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ


Նպաստել սիրտ-անոթային առողջության պահպանմանը, կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով անաշխատունակությունն ու մահը։

Ողջույն

Մենք սիրտ-անոթային բժշկության և հանրային առողջապահության  մասնագետներ ենք, ովքեր համախմբվել են մեկ գաղափարի շուրջ՝ պայքարել սրտային հիվանդացության դեմ, և օգնել սրտային հիվանդություններով ապրող մարդկանց՝ ուսուցման, հանրային իրազեկվածության բարձրացման շնորհիվ:

Որպես սիրտ-անոթային առողջության ջատագովներ՝ նախաձեռնող խումբն իր առջև նպատակ է դրել երկրում բարձր սրտաբանական ստանդարտների ներդրման, ոլորտի աշխատողներին նեցուկ կանգնելու և այս բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառման խթանիչ ուժը դառնալ ։

Բուժաշխատո՞ղ եք․
Հետևեք մեր նորություններին

Մասնաքցե՛ք քննարկումներին, ստացե՛ք Ձեզ անհրաժեշտ բովանդակությունը

Հայաստանի սրտի հիմնադրամի ստեղծման նախաձեռնություն

Ինչպե՞ս նվիրաբերել

Հայաստանի սրտի հիմնադրամի ստեղծման համար կարող եք գումար փոխանցել նախաձեռնությանը համահիմնադիր ‘’Հայաստանի Սրտի Ռիթմի Ասոցիացիա՛՛ (ՀՍՌԱ) հասարակական կազմակերպությանը (ՀՎՀՀ 00462387)՝ հետևյալ ռեկվիզիտներով․

Հայէկոնոմբանկ, Էրեբունի 1 մասնաճյուղ, Հասցե՝ Տիտոգրադյան 14, 0087 ք. Երևան, ՀՀ

ՀՍՌԱ հաշվեհամար (Հ/Հ) 163318011356

Նպատակը՝ Հայաստանի սրտի հիմնադրամի ստեղծում

Մեր հիմնական նպատակը Հայաստանում սիրտ-անոթային առողջության առաջատար շարժում դառնալն է՝ հանրությանը կրթելու և խրախուսելու միջոցով, պացիենտներին և բուժաշխատողներին օգնելով սիրտ-անոթային հիվանդությունների ոլորտն ավելի լավ պատկերացնել:: Խթանել սրտի առողջությունը, կանխել և նվազեցնել սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի պատճառով անաշխատունակությունն ու մահը ։

Մենք հավատում ենք, որ մեր ուժերը միավորելու և համատեղ ջանքի շնորհիվ՝ կավելացնենք մեր երկրի սրտաբանության կարողություններն ու հզորությունները, որի արդյունքում կխթանենք ոլորտի կայուն, համահարթ և համաչափ զարգացմանը։

Հիմնադիր թիմ

Սրտից սիրտ մի բարակ կամուրջ է, էն է մարդու մարդ դարձնողը: 

                                                                                   Հ. Թումանյան