ԿՈՎԻԴ-19 համաճարակի ժամանակ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ինհիբիտորների եւ անգիոտենզինի ռեցեպտորների բլոկատորների վերաբերյալ Սրտաբանության Եվրոպական Համայնքի Հիպերտենզիայի Խորհրդի դիրքորոշումը
(Position Statement of the ESC Council on Hypertension on ACE-Inhibitors and Angiotensin Receptor Blockers)
13 մարտ 2020թ.
ԿՈՎԻԴ-19 վարակի ժամանակ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ինհիբիտորների (ԱՓՖ-Ի) եւ անգիոտենզինի ռեցեպտորների բլոկատորների (ԱՌԲ) ապահովության մասին շահարկումները չունեն ամուր գիտական հիմք կամ ապացույցներ։ Իրականում կենդանիների վրա կատարված փորձերից տվյալները հուշում են, որ այս դեղամիջոցները կարող են նույնիսկ ԿՈՎԻԴ-19-ով վարակի ժամանակ պացիենտին պաշտպանել ծանր թոքային բարդություններից, սակայն առայժմ
մարդկանց շրջանում նման ապացուցողական տվյալներ չկան։ Եվրոպական Սրտաբանական Համայնքի Հիպերտենզիայի Խորհուրդը ցանկանում է ընդգծել, որ ԿՈՎԻԴ-19 համաճարակի համատեքստում ԱՓՖ-Ի եւ ԱՌԲ վնասակար ազդեցության որեւէ ապացույց չկա։
Հիպերտենզիայի Խորհուրդը խստիվ խորհուրդ է տալիս բժիշկներին ու պացիենտներին՝ շարունակել նրանց սովորական հակահիպերտենզիվ բուժումը քանզի ԿՈՎԻԴ-19 վարակի պարագայում ԱՓՖ-Ի կամ ԱՌԲ դեղամիջոցների դադարեցման կլինիկական կամ գիտական փաստարկումներ չկան։