Հիվանդանոցում ԿՈՎԻԴ-19-ով պացիենտների վերակենդանացման՝ Մեծ Բրիտանիայի Վերակենդանացման Խորհրդի ուղեցույցը

(Resuscitation Council UK Statement on COVID-19 in relation to CPR and resuscitation in healthcare settings)

 

19 մարտ 2020թ.

1. Ախտորոշե՛ք սրտի կանգը՝ ստուգե՛ք կյանքի նշանների եւ նորմալ շնչառության բացակայությունը։ Ստուգե՛ք քնային անոթազարկը եթե վարժ եք սրանում. Պացիենտի շնչառությունը ստուգելու համար Ձեր ականջն ու այտը պացիենտի բերանին մի՛ մոտեցրեք։ Եթե տատանվում եք էե գործ ունեք սրտի կանգի հետ, սկսե՛ք կրծավանդակի սեղմումները մինչեւ օգնության վրա հասնելը։ Երբ զանգահարում եք վերակենդանացման թիմին, հայտնե՛ք ԿՈՎԻԴ-19 ռիսկի մասին։

 

2. Ներկայումս բուժանձնակազմին խորհուրդ է տրվում նախքան կրծքավանդակի սեղմումներ սկսելը հագնել առնվազն հատուկ խալաթ, աչքերի պաշտպանություն, ձեռնոցներ եւ FFP3 դիմակ։ Սկսեք միայն կրծքավանդակի սեղմումներով սիրտ-թոքային վերակենդանացում (CPR) եւ պացիենտի սրտի ռիթմը հնարավորինս շու՛տ ստուգեք։ Խուսափե՛ք բերան-բերան եւ գրպանի դիմակի միջոցով արհեստական շնչառությունից։ Եթե պացիենտն արդեն թթվածնային դիմակով է,

թողե՛ք այն պացիենտի դեմքի վրա կրծքավանդակի սեղումների ընթացքում քանզի այն սահմանափակում է աերոզոլի տարածումը։ Եթե պացիենտը թթվածնային դիմակով չէ, բայց ձեռքի տակ ունեք թթվածնային դիմակ, հանգցրե՛ք այն պացիենտի դեմքին։ Սահմանափակե՛ք բուժաշխատողների քանակը սենյակում (եթե առանձնացված սենյակ է)։ Այդ սահամանափակումն ապահովելու համար նշանակեք «դռնապահ»։

3. Վայրկյան առաջ դեֆիբրիլացրեք էլեկտրոշոկի ենթակա ռիթմերը՝ արյունաշրջանառության վաղ վերականգնումը կարող է ինտուբացիայի եւ օդերի արհեստական օդափոխության կարիքը կանխել։ Տվյալ տարածք բուժսարքավորումներ բերելիս ենթարկվեք ներհիվանդանոցային կարգավորումներին։

4. Վերակենդանացնող թիմի բոլոր անդամները մինչեւ սենյակ մտնելը պետք է հագնեն լրիվ Աերոզոլ գեներացնող պրոցեդուրաների (AGP) Պերսոնալ Պաշտպանական Հանդերձանք (PPE)։ Այս հանդերձանքը պետք է առկա լինի վերակենդանացման քարշասայլակում (որտեղ պահվում են վերակենդանացման համար անհրաժեշտ պարագաները)։ Առանց այս հանդերձանքի կրծքավանդակի սեղմումներ կամ ստորեւ բերված օդուղիների պրոցեդուրաները կատարել չի կարելի։

 

5. Օդուղիների պրոցեդուրաները, օրինակ՝ սուպրագլոտիկ սարքի (լարինգեալ դիմակի) տեղադրումը կամ շնչափողի ինտուբացիան, պետք է կատարվեն փորձառու օպերատորի կողմից։ Բուժաշխատողները պետք է օգտագորեն միայն օդուղիների պահպանման այն ունակությունները, որոնցում իրենք վարժեցված են (օրինակ Ամբուի պարկով արհեստական շնչառություն)։ Շատ բուժաշխատողների համար սա նշանակում է Ամբուի պարկով եւ օրոֆարինգեալ խողովակով արհեստական շնչառություն երկու օպերատորով։ Շնչափողի ինտուբացիան կամ սուպրագլոտիկ սարքի տեղադրումը պետք է կատարվեն միայն այդ պրոցեդուրաներում փորձված կոմպետենտ օպերատորների կողմից.

6. Նախքան CPR-ը դադարեցնելու որոշում կայացնելը բացահայտե՛ք եւ բուժե՛ք դարձելի պատճառները (օրինակ՝ ծանր հիպօքսեմիա)։ Վերակենդանացման ընթացքում պետք է պահպանվի քննարկում եւ հետվերակենդանացման փուլի վաղ պլանավորում։ կատարվի։ Որպես այդ պլանավորման մաս կապվե՛ք ավագ գործընկերների հետ եւ խորհրդակցե՛ք ինտենսիվ թերապիայի թիմի հետ։

7. Թափե՛ք կամ մաքրե՛ք CPR-ի ժամանակ գործածված սարքավորումները հետեւելով արտադրողի ցուցումներին եւ

ններհիվանդանոցային ուղեցույցին։ Օդուղիների/վերակենդանացման համար օգտագործված բոլոր մակերեսները պետք է նույնպես մաքրվեն հետեւելով ներհիվանդանոցային ուղեցույցին։ Մասնավորապես օդուղիների պրոցեդուրաներում օգտագործված սարքերը (օրինակ՝ լարինգոսոկոպ, թթվածնային դիմակներ) չպետք է թողնվեն հիվանդի բարձի վրա այլ պետք է տեղադրվեն պնակի մեջ։ Մի թողեք Yankauer-ի սակցիայի ծայրակը պացիենտի բարձի տակ, այլ դրա կոնտամինացված կողմը դրեք մեկանգամյա օգտագործման ձեռնոցի մեջ։

8. Զգուշորեն հանե՛ք պերսոնալ պաշտպանական հանդերձանքը՝ խուսափելով ինքներդ Ձեզ կոնտամինացնելուց, եւ թափե՛ք

կլինիկական աղբի տոպրակները՝ հետեւելով ներհիվանդանոցային ուղեցույցին։ Ձեռքերի հիգիենան հույժ կարեւոր դեր ունի վարակի տարածման կանխարգելման գործում։ Մանրակրկիտ կերպով լվացե՛ք ձեռքերն ջրով եւ օճառով; կամ, որպես արդյունավետ այլընտրանք, ալկոհոլային գելով։

9. Վերակենդանացումից հետո անձնակազմի հետ դեպքի քննարկում-ամփոփումը կարեւոր է եւ պետք է պլանավորվի։

Բնօրինակը՝ https://www.resus.org.uk/_resources/assets/attachment/full/0/36100.pdf

Բնօրինակ ռեսուրսի թարմացվող էջը՝  https://www.resus.org.uk/media/statements/resuscitation-council-uk-statements-on-covid-19-coronavirus-cpr-and-resuscitation/covid-healthcare/

 

Նյութը վերջին անգամ թարմացվել է 2020թ․ մարտի 20-ին

 

Անգլերենից թարգմանեց՝

սրտաբան-առիթմոլոգ

Սերգեյ Բարսամյանը

photo for profile Sergey Barsamyan.jpg
Գնահատե՛ք նյութի օգտակարությունըԳնահատե՛ք նյութի օգտակարությունը